Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հ. Թոփչյան. Մեր դեղերը որակազրկված դեղեր չեն

Հ. Թոփչյան. Մեր դեղերը որակազրկված դեղեր չեն

Հայաստանում դեղարտադրությամբ զբաղվում է 14 ընկերություն, հաշվառվում է 4500 դեղ, որից 500-ը հայրենական արտադրության դեղեր են: Այս մասին ասաց «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Հակոբ Թոփչյանը:

Նա ասաց, որ Հայաստանը օրիգինալ դեղ չունի, բացի «Արմենիկումից», այլ ջեներիկ դեղեր են, որոնք կրկնօրինակում են մայր դեղերին:
Հ. Թոփչյանն ասաց, որ առողջապահության նախարարի հրամանով հսկվում է այն հումքը, որը ներմուծվում է, որպեսզի դեղի արտադրման վերջնական արդյունքում չառաջանան բարդություններ: Բոլոր հումքերը, որոնք մտնում են Հայաստան` վերահսկվում են: Եղել են դեպքեր, որ հումքը չի մտել Հայաստան,  քանի որ չի համապատասխանել սահմանված չափանիշներին:

Ինչ վերաբերում է էժան հումքի ներկրմանը, Հ. Թոփչյանն ասաց, որ ԱՊՀ երկրները, որոնք այսօր ապահովում են դաշտի 50 տկոսը, ավելի էժան հումքից են օգտվում, օրինակ` չինական, քանի որ եվրոպականը բավականին թանկ է: «Մեր դեղերը որակազրկված դեղեր չեն»,- վստահեցրեց նա:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ